Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am
Հետազոտության նկարագրություն
Հելիկոբակտերի, IgG հակամարմինները որոշվում է արյան մեջ Helicobacter pylori մանրէների նկատմամբ, հետևաբար, նաև հենց մանրէի առկայությունը։ Այս միկրոօրգանիզմը գաստրիտի, դուոդենիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի առաջացմանը նպաստող գործոններից է։
Հելիկոբակտերը հեշտությամբ փոխանցվում է մարդուց` մարդուն, հեշտությամբ բնակվում է ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթում՝ գոյության ընթացքում անջատելով օրգանիզմի համար վնասակար, թունավոր նյութեր։ Թեև, ըստ վիճակագրության, հելիկոբակտեր հայտնաբերվում է յուրաքանչյուր երկրորդի մոտ, գաստրիտ զարգանում է վարակվածների ընդամենը 15%-ի մոտ, իսկ մնացածի մոտ որևէ ախտանիշ չի դիտվում։
Միևնույն ժամանակ, հելիկոբակտերով վարակումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը։
Հելիկոբակտերը նպաստում է գաստրիտի, դուոդենիտի և խոցային հիվանդության առաջացմանը, սակայն այն միակ պատճառը չէ։ Գենետիկական հակվածությունը, հաճախակի սթրեսները, ծխելը, ոչ ռացիոնալ սնուցումը, ալկոհոլի չարաշահումը և գաստրոդուոդենալ լորձաթաղանթը վնասող դեղերի ընդունումը նույնպես կարևոր են։
Վարակմանն ի պատասխան մարդկային օրգանիզմն սկսում է արտադրել երեք տեսակի իմունոգլոբուլիններ (հակամարմիններ) վարակի դեմ՝ IgM, IgA և IgG։ Առաջին հերթին, վարակից հետո աճում է IgM-ը, այնուհետև, երկար ժամանակի ընթացքում՝ IgA և IgG։ Ախտորոշման համար կարևոր նշանակություն ունեն հենց IgG-հակամարմինները, որոնք հայտնաբերվում են վարակվածների 95-100%-ի մոտ։ Համեմատության համար նշենք, որ IgA հաջողվում է հայտնաբերել հելիկոբակտերով վարակված հիվանդների ընդամենը 70-80%-ի մոտ, իսկ IgМ՝ 15-20%-ի մոտ։
Հետազոտության այս եղանակը բավականին զգայուն է, և նմուշի ստացման համար գաստրոսկոպիա չի պահանջվում։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ թեստը որոշում է մանրէի նկատմամբ հակամարմինների առկայությունը, այլ ոչ մանրէն։ Այդ պատճառով թույլ իմունային ռեակցիայի դեպքում (որը հնարավոր է, օրինակ, տարեց հիվանդների կամ ընկճված իմունիտետով մարդկանց մոտ) թեստը կարող է տալ կեղծ բացասական արդյունք։
Հետազոտության նշանակման ցուցումները
Հետազոտությունը, սովորաբար, նշանակվում է գաստրոէնտերոլոգի, թերապևտի, մանկաբույժի կամ վարակաբանի կողմից հետևյալ դեպքերում.
- գաստրիտի, դուոդենիտի ախտանիշներ,
- ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցի նշաններ,
- հելիկոբակտերիոզի բուժման արդյունավետության վերահսկում։
Արդյունքների նշանակությունը
Հելիկոբակտերի հետազոտության արդյունքները չափվում են միավոր/մլ-ով կամ U/ml։ 0,9 միավոր/մլ-ից ցածր արժեքների դեպքում արդյունքը բացասական է, 1,1 միավոր/մլ և ավելի՝ դրական։ 0,9-ից մինչև 1,09 միավոր/մլ արժեքները միջանկյալ են և համարվում են կասկածելի արդյունք (չի կարելի հավաստիորեն պնդել, որ հելիկոբակտերի նկատմամբ հակամարմիններն առկա են կամ բացակայում են);
Եթե խոսքը բուժման արդյունավետության գնահատման մասին է, ապա բուժման հաջողության մասին վկայում է ոչ թե հակամարմինների լիովին անհետացումը, այլ նրանց քանակի 20-25%-ով նվազումը կես տարի բուժում ստանալուց հետո:
Հետազոտության նախապատրաստում. հատուկ նախապատրաստում չի պահանջվում։
Հետազոտության նյութը. Երակից` արյուն։
Հետազոտության մեթոդը. իմունահեմիլյումինեսցենտային քննություն։
Անալիզի իրականացման ժամկետը. 1 աշխատանքային օր։
27.12.2019 Կարդացեք նաև
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ